Owner of a Lonely Heart

«Owner of a Lonely Heart»
Yesսինգլը
«90125» ալբոմից
Թողարկված5 նոյեմբերի 1983
Ֆորմատ12", 7"
Ժանրդենս ռոք[1], նոր ալիք, արտ ռոք
ԵրգահանChris Squire?[2], Թրևոր Հորն[2], Թրևոր Ռաբին[2] և Jon Anderson?[2]
Տևողություն4:29 (ալբոմային տարբերակ)
3:50 (սինգլ)
ԼեյբլAtco Records
Yes-ի սինգլների ժամանակագրություն
««Into the Lens»»
(1980)
«Owner of a Lonely Heart»
(1983)
««Leave It»»
(1984)

«Owner of a Lonely Heart» («Միայնակ սրտի տեր»), անգլիական Yes պրոգ ռոք խմբի երգը՝ իրենց «90125» տասնմեկերորդ ստուդիական ալբոմից (1983)։ Հեղինակներն են խմբի կիթառահար Թրևոր Ռեբինը, վոկալիստ Ջոն Անդերսոնը, բաս-կիթառահար Քրիս Սքվայրը և պրոդյուսեր Թրևոր Հորնը։

Երգը, որը թողարկվել է 1983 թվականի նոյեմբերի 5-ին, դարձել է միջազգային հիթ՝ ընդգրկվելով աշխարհի շատ երկրների լավագույն հիթերի ցուցակում, ներառյալ ամերիկյան (№ 1 Billboard Hot 100-ում և № 1-ը Hot Mainstream Rock Tracks-ում 1984 թվականի հունվարին) և այլ (№ 2՝ Կանադա, Նիդեռլանդներ)[3][4]։ 1984 թվականի արդյունքներով զբաղեցրել է 8-րդ տեղը ԱՄՆ-ում[5][6]։

Երգը 1980-ականներին և 1990-ականներին բազմիցս երգել և քավեր-տարբերակներ ու ռեմիքսներ են ձայնագրել շատ երաժիշտներ, այդ թվում՝ Մայքլ Ջեքսոնը (D.S.1995[7]), Ֆրենկ Զապպան, Deep Dish (2004) և Max Graham, որի 2005 թվականի սինգլը ներառվել է բրիտանական հիթ-շքերթի Top 10-ում[8][9][10]։ Grand Theft Auto: Vice City համակարգչային խաղում «Owner of a Lonely Heart» հնչում է որպես «Flash FM» ռադիոյի թրեքերից մեկը[11]։ Հաջորդ տարիներին երգը ներառվել է ավելի քան հարյուր լավագույն երաժշտության ալբոմ-ժողովածուների թրեք-լիստերում[12]։

  1. «Yes > Biography». Allmusic. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին. «'Owner of a Lonely Heart', displaying a stripped-down modern dance-rock sound»
  2. 2,0 2,1 2,2 2,3 ISWC-Net
  3. «Billboard Hot 100 1984-01-21» (անգլերեն). billboard.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  4. «Number One Hits Of 1984» (անգլերեն). Retro-hits.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  5. «Billboard Top 100 - Year 1984» (անգլերեն). longboredsurfer.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  6. «U.S. Billboard Top 100 - Year 1984» (անգլերեն). Godadida.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  7. Jackson, Michael. HIStory booklet. Sony BMG. p 50
  8. «Owner of a Lonely Heart». Yes official site. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 25-ին.
  9. «Max Graham vs Yes - Owner of a Lonely Heart». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  10. «Chart Stats - Max Graham vs Yes - Owner of a Lonely Heart». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 19-ին.
  11. Flash FM (full version) Արխիվացված 2014-06-12 Wayback Machine. Grand Theft Auto: Vice City
  12. «"Owner of a Lonely Heart"» (անգլերեն). Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search